Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Հանդիպել են նախարարին

ԼՂՀ ԱՆ. Հանդիպել են նախարարին

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Դուպախկ» կլինիկայի միկրովիրաբույժ Արամ Ղազարյանին, ՀՀ-ից մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանին և Շուշիի շրջանային բուժմիավորման տնօրեն Վիգեն Խաչատրյանին:


Տեղեկացնենք, որ Արամ Ղազարյանը օգոստոսի 3-ից 5-ը Շուշիի կենտրոնական հիվանդանոցում կազմակերպված «Բաց դռներ» ծրագրի շրջանակում կատարել է վիրահատություններ և խորհրդատվությունններ: Ֆրանսահայ մեր հայրենակիցը խորհրդատվություններ է կատարել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում:


«Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայաստանից ժամանած Կարեն Քոլոյանը ևս կատարել է խորհրդատվություններ և վիրահատություններ:


 Նախարարը ողջունելով հյուրերի նախաձեռնությունը, նկատել է, որ այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի հնաարվորինս նվազեցվի հիվանդների հոսքը դեպի Երևան, մասնավորապես բարձրացվում է մատուցվող բուժօգնության որակն ու մատչելիությունը: Եվ նմանատիպ այցերը Արցախի բժշկական հաստատություներ միայն նպաստում են նախարարության որդեգրած քաղաքականությանը:


Արամ Ղազարյանը նշել է, որ իրենց համագործակցությունն Արցախի հետ 10 տարվա վաղեմություն ունի և հիմա հատկապես շատ ավելի հաճելի է, քանի որ Շուշիի կենտրոնական հիվանդանոցում վիրահատությունների համար արդեն կան բոլոր պայմանները:


Նախարար Քուշկյանն հյուրերին առաջարկել է համագործակցության ծրագրի առաջարկ ներկայացնել, ինչ իր մեջ կներառի նաև տեղի մասնագետների որակավորման հարցեր:

 

Վերջում պայմանավորվածություններ է ձեռք բերվել Արցախում ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ գիտաժողովներ, մասնագիտական դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ